ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովի նիստում արձագանքել է «Hetq» առցանց լրատվական կայքի վիճահարույց հրապարակմանը։ Առցանց լրատվական կայքը տեղեկատվություն էր հրապարակել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ խմբից։
«Ընտրություններում ուզելով, թե չուզելով այսինքն անուղղակի վարչական ռեսուրսը օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Սա եղել է և կա իմ համոզմունքը։ Ընդհանրապես տարօրինակ է, որ մենք այս թեման քննարկում ենք։ Մենք Հայստանում 2018 թվականին վարչական ռեսուրս օգտագործելո՞վ ենք հեղափոխություն արել», – ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ իշխող խմբակցությանը անընդհատ կասկածում և մեղադրում են որոշակի քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու մեջ։
«Այնտեղ, որտեղ մենք կփորձենք քաղաքական տեխնոլոգիաներ կիրառելու փորձ անենք, այնտեղ մենք կպարտվենք։ Որովհետև մեր քաղաքական տեխնոլոգիան զգացմունքն է, ժողովրդի հետ օրգանական կապը և ժողովրդի և երկրի նկատմամբ սերը»,- հայտարարել է Կառավարության ղեկավարը։
News.am