Логотип

Փաշինյանը Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրեց «КГБ»-ի գործակալ լինելու մեջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին մեղադրեց օտարերկրյա գործակալ լինելու մեջ։

«Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի ախպերը «КГБ»-ի գործակալ է, ու ոչ մի բան. ո՞վ ա հարց տալիս։ КГБ-ի գործակալ ա ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է, ոչ մի բան, հենց տենց էլ պետք ա լինի։ Էս խելագարություն է, սենց բան ո՞նց կարա լինի»,- ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Փաշինյանը։

Հավելեց՝ բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե մեր երկրում կաթողիկոսը, եպիսկոպոսները կարող են անձնական կյանք ունենալ, ուրեմն «Եզրասի գործակալ ցանցի անդամ են՝ ուղիղ կամ անուղղակի»։

«Մեկը «КГБ»-ի գործակալ է, մեկը քահանաների հետևից է ընկնում, ձեռ-մեռ ա գցում… Լռություն կատարյալ։ Սա այլասերվածության կատարյալ աստիճանն է»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով կաթողիկոսի և եկեղեցու մասին խոսույթում տարաբնույթ ձևակերպումներ անել` այդ թվում գործածելով «բոսյակ», «մոլագար սեռական», «գանձագող» արտահայտությունները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև վերջ է գնալու «եկեղեցին ազատագրելու» իր արշավում, նույնիսկ եթե այդ ճանապարհին մենակ մնա։

Sputnik Արմենիա