Логотип

Սարգսյան․ Նիկոլա Սարկոզին մեծ վաստակ ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ֆրանսիայի պաշտոնաթող նախագահ Նիկոլա Սարկոզիին, որին դատապարտել են ազատազրկման։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողի հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ինքը՝ Սերժ Սարգսյանը։

Նա հույս հայտնեց, որ ֆրանսիացիները մշտապես հիշելու են Նիկոլա Սարկոզիի կատարած աշխատանքը։

«Նախագահ Սարկոզին մեծ վաստակ ունի հայ–ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և ես նրան երախտապարտ եմ որպես Մինսկի խմբի համանախագահ դրած ջանքերի համար, որպեսզի Արցախի հարցը լուծվի Մադրիդյան սկզբունքների, այնուհետև հիմնարար սկզբունքների շրջանակում։ Ցավոք սրտի, ո՛չ նա, ո՛չ ես չհասցրեցինք իրականացնել դա»,–ասաց նա։

News.am