Ադրբեջանական բանակը ակտիվորեն արդիականանում է և անցնում ՆԱՏՕ-ի չափանիշները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Ալիևի խոսքով՝ ադրբեջանական բանակը սերտորեն համագործակցում է Թուրքիայի զինված ուժերի հետ բարեփոխումների գործընթացում:
Այս համատեքստում նա նշել է Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը:
Նա նաև նշել է, որ ադրբեջանական բանակի արդիականացումը կշարունակվի:
News.am
