Логотип

Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է

Ադրբեջանի կողմից գերեվարված և 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ 70-ամյա Խաչատրյանի մոտ ինքնազգացողության վատթարացում է նկատվել դեկտեմբերի 22-ին։ Առաջացել է շնչառական խնդիր, և սրտի հատվածում ցավ է զգացել։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրան սկզբում առաջին օգնություն են ցուցաբերել, ինչից հետո նա անհապաղ տեղափոխվել է արդարադատության նախարարության հիվանդանոց։ Այնտեղ ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ են իրականացվել։

Այս գործողություններից հետո միայն Վագիֆ Խաչատրյանին տեղափոխել են համապատասխան պետական բուժհաստատություն։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ինտենսիվ թերապիան շարունակվում է։

Sputnik Արմենիա