Логотип

Իշխանյան․ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին

Այս պահին Սիսական ջոկատի հրամանատար, բանաստեղծ Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին, որպեսզի տեղափոխեն կալանավայր, թե որտեղ, հայտնի չի: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

«Հիշեցնենք, որ Արցախը հանձնած ահաբեկչական խումբը Աշոտ Մինասյանին գերեվարել է առյուծի վանդակում «ապօրինի» զենք գտնելու թեմայով՝ 1 տարի 10 ամիս 2 օրով:

Իսկ 2022թ. սեպտեմբերին պետությունը նրանց ջոկատին զենք չհատկացրեց, որ գնան Սյունիքի սահմանները պահեն»,– նշել է նա։

News.am