Логотип

Փաստաբան․ Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել

Այսօր տեղի է ունեցել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ​​​​ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական ​​​​նիստ։

«Մեր կողմից միջնորդություն է ներկայացվել հայցի ապահովումը կիրառելու վերաբերյալ։ Այս գործը դատարանը պետք է քննի 2-ամսյա ժամկետում, բայց զուգահեռ էլ կառավարությունը 3-ամսյա ժամկետում պետք է առաջարկ ներկայացնի ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը ձեռք բերելու համար։ Մեր կողմից համապատասխան միջնորդություն է ներկայացվել դա կասեցնելու մասով, որպեսզի կառավարությանը թույլ չտան այդպիսի գործողություն իրականացնել։

Միաժամանակ, դեռևս վարչական վարույթի ժամանակ մենք միջնորդություն էինք ներկայացրել, որպեսզի կասեցնեին վարչական վարույթը, քանի որ ՍԴ-ն քննում է այն օրենսդրական փոփոխությունները, որոնք եղան Սամվել Կարապետյանին ձերբակալելուց հետո։ Այսինքն՝ օրենքում փոփոխություններ կատարեցին, որով կարողացան ՀԷՑ-ը վերցնել սեփականատերերից»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Վարդան Ալոյանը։

Aysor.am