Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ որոշումը կայացվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո:
Բեռը տեղափոխվում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաներով։ Մարդասիրական օգնությունը ներառում է 10 տոննա ալյուր, 6 տոննա բրինձ, 2․4 տոննա շաքար, ավելի քան 4 տոննա խմելու ջուր, մոտ 600 կգ թեյ, ինչպես նաև շուրջ 2 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ:
Նշվում է, որ օգնությունն ուղղված է Իրանի բնակչության ընթացիկ կարիքների ապահովմանը:
Sputnik Արմենիա
