Իրանի ԱԳՆ–ն հաստատել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է։
Միևնույն ժամանակ նախարարությունն ընդգծել է, որ այաթոլլայի վիճակը լավ է։
Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել էր Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածների առաջին օրը, երբ զոհվել էր նրա հայրը։ Նրա բացակայությունը հանրության և լրատվամիջոցների առաջ բացատրում են ինչպես վնասվածքով, այնպես էլ գտնվելու վայրը բացահայտելու ռիսկով։
Մոջթաբա Խամենեին նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ Ալի Խամենեին զոհվել էր Իսրայելի կողմից Թեհրանի կառավարական նստավայրի վրա 2026 թվականի փետրվարի 28-ին հասցված ավիահարվածի ժամանակ։ Գործողության ընթացքում զոհվել էին նաև նրա դուստրը, փեսան, թոռնուհին և հարսներից մեկը։ Մի քանի օր անց ստացած վերքերից մահացավ նաև այաթոլլայի կինը։
Sputnik Արմենիա
