Логотип

Թուրք վերլուծաբան․ Հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակը եղել է Իսրայելի տված հարձակողական և պաշտպանական զենքերի շնորհիվ

Թուրքական Sozcu TV –ի հայտնի լրագրող, վերլուծաբան Յըլմազ Օզդիլը խոսել է Իսրայելի կողմից Ադրբեջանին երկար ժամանակ տրվող սպառազինությունների մասին։

Յլըմազ Օզդիլը շեշտել է, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստեղծողը հենց Իսրայելն է՝ նշելով, թե իհարկե հայերի դեմ Ադրբեջանի հաղթանակի մեջ Թուրքիան որոշ աջակցություն ունի, սակայն Իսրայելի կողմից Ադրբեջանին տրված հարձակողական և պաշտպանական սպառազինությունների շնորհիվ է հաղթանակը եղել։

News.am