Логотип

Թուրքիայում հայտնել են Իրանից արձակված երրորդ բալիստիկ հրթիռը որսալու մասին

ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, սա արդեն երրորդ դեպքն է հակամարտության էսկալացիայի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությանը:

«Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մուտք է գործել Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Միջերկրական ծովի արևելքում տեղակայված ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից»,-հայտնել է նախարարությունը:

«Խորհրդակցություններ ենք անցկացնում համապատասխան երկրի հետ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ընդգծել են գերատեսչությունում:

Մարտի 9-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերը խոցել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռ. ՀՕՊ-ի աշխատանքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Մարտի 4-ին նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել Հաթայ նահանգի երկնքում: Մարտի 10-ի գիշերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Անկարայի հետ համատեղ հանձնաժողով ստեղծել ՝ Թուրքիայի ուղղությամբ Իրանի ենթադրյալ հրթիռային հարձակումները հետաքննելու համար։

Sputnik Արմենիա