«Ապրելու երկիր» կուսակցության համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության հետ չի ստացվել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ կուսակցության հիմնադիր, Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կողմ չի արտահայտվել դրան, սակայն կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքեյանը թերթին հայտնել է, որ դա իրականությունից հեռու է։
Մյուս թևից թերթին պատմել են, որ Ծառուկյանը ցանկացել է միայն համահիմնադիր Մանե Թանդիլյանին ընդգրկել, որին «Ապրելու երկիրը» համաձայնություն չի տվել:
Լրատվականը հավելել է, որ կուսակցությունը տարբեր ուժերի հետ քննարկումների մեջ է, սակայն վերջնական որոշում չունի։ Առաքելյանը թերթին տեղեկացրել է, որ առաջիկայում կհայտնեն ընտրություններին մասնակցության ձևաչափը։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Հզոր Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան), «Բոլորին դեմ եմ» շարժումը և այլն:
Armenia Today
