ԱՄՆ-ի կողմից Ճապոնիայից Մերձավոր Արևելք ծովային հետևակի 2,5 հազարանոց էլիտար ստորաբաժանման տեղափոխումը կարող է հակամարտության նոր փուլ առաջացնել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնել է The Daily Telegraph թերթը։
Պարբերականի տվյալներով՝ USS Tripoli դեսանտային նավով էլիտար ստորաբաժանման ժամանումը սպասվում է մոտակա 10-15 օրվա ընթացքում և կարող է ազդարարել պատերազմի նոր փուլի՝ ԱՄՆ ցամաքային գործողությունների մեկնարկը։ Դա թույլ կտա Միացյալ Նահանգներին ռազմական արշավներ սկսել, ինչը խթան կհանդիսանա տարաշրջանում մարտական գործողությունների նոր ալիքի համար։ Վաշինգտոնը չի բացահայտել այս առաքելության բնույթը, սակայն էլիտար ջոկատին, հավանաբար, կհանձնարարվի վերականգնել Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը, ասվում է հրապարակման մեջ։
The Wall Street Journal թերթը, հղում անելով ամերիկյան պաշտոնական անձանց, ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն ծովային հետևակի էքսպեդիցիոն ջոկատ է տեղափոխում Մերձավոր Արևելք։ Ըստ պարբերականի տվյալների՝ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հավանություն է տվել Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կողմից ամֆիբիա-դեսանտային խմբի ստորաբաժանման և էքսպեդիցիոն ջոկատի տեղակայման վերաբերյալ առաջարկին։
News.am
