Логотип

Ադրբեջանը մտադիր է շարունակել Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը

Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել։ Համապատասխան հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Այդ առնչությամբ դժգոհությունները նա որակել է որպես «սխալ և սադրիչ դիրքորոշում»։

Հաջիևը հասկացնել է տվել, որ Ադրբեջանը շարունակելու է իրականացնել այդ բարբարոսական քաղաքականությունը։

News.am