Логотип

«Ժառանգությունը» կմասնակցի խորհրդարանական ընտրություններին»

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի հունիսին կայանալիք ընտրություններին։ Այս մասին հայտնել է կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Կմասնակցենք ընտրություններին, աներկբա է: Չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ չեմ տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով»,- ասել է նա։

News.am