Логотип

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր առաջարկ է փոխանցել Պակիստանին

Իրանը նոր առաջարկիտեքստէփոխանցել Պակիստանին՝ ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ զինադադարը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է «IRNA» գործակալությունը։

Ավելի վաղ «Axios» պարբերականըհայտնել էր, որ Իրանն ԱՄՆ-ին գործարք է առաջարկել, որը ենթադրում է Հորմուզի նեղուցի բացում և միջուկային հարցի քննարկման հետաձգում:

Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։

Sputnik Արմենիա