Логотип

Սթարմերը և եվրոպացի որոշ առաջնորդներ Երևանում հանդիպել են Զելենսկու հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ենթադրաբար, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Երևան ժամանելուց անմիջապես հետո։ Հանդիպումը տեղի է ունեցել «National» հյուրանոցում, որտեղ Մեծ Բրիտանիայի վարչապետը մնացել է 30 րոպե, հաղոևրդում էSputnik Արմենիայի թղթակիցը։

Ի դեպ, Սթարմերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Մեծ Բրիտանիայի վարչապետից անմիջապես հետո «National» հյուրանոց է մտել նրա չեխ գործընկեր Անդրեյ Բաբիշը։

Լոնդոնը ավելի ուշ հաստատել է Սթարմերի և Զելենսկու միջև Երևանում կայացած բանակցությունների մասին հաղորդագրությունները։

Սթարմերը և Զելենսկին քննարկել են պաշտպանական արդյունաբերության համագործակցությունը եվրոպացի գործընկերների հետ, ինչպես նաև խաղաղ բանակցությունները և «Ռուսաստանի վրա ճնշումը», հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դաունինգ Սթրիթին։

Նշենք, որ Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: