Логотип

Աշոտյան․ Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է

«Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, թե «8 տարի առաջ ոչ ոք չէր գա Հայաստան» , երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է»,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով Մակրոնի՝ այսօր Երևանում հնչեցրած հայտարարությանը։

ՀՀԿ-ական գործիչն ընդգծել է.

«Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, նույն իր երկրի օրինակով, ում բոլոր վերջին նախագահները մշտապես եղել են Հայաստանում՝ թե Ժակ Շիրակը, թե Նիկոլա Սարկոզին, թե Ֆրանսուա Օլանդը։

Բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին ամբողջ աշխարհի առաջ։ Բարեկամ Ֆրանսիան և նրա բարեկամ ժողովուրդը հաստատ նման բանի արժանի չեն»։

Panorama.am