Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերն անպատասխան է թողել Ադրբեջանում պահվող հայ պատանդների վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հարցը։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման վայր ժամանած Կիր Սթարմերը պատասխանել է լրագրողների հարցերին, սակայն ձեռնպահ է մնացել մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ հարցի մեկնաբանությունից։
Սթարմերն անպատասխան է թողել NEWS.am-ի թղթակցի՝ «Կարո՞ղ եք, խնդրում եմ, մեկնաբանել հայ գերիների հարցը» հարցը և հեռացել ճեպազրույցների գոտուց։
News.am
