Логотип

Սթարմերն անպատասխան է թողել Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ NEWS.am-ի հարցը

Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերն անպատասխան է թողել Ադրբեջանում պահվող հայ պատանդների վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հարցը։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման վայր ժամանած Կիր Սթարմերը պատասխանել է լրագրողների հարցերին, սակայն ձեռնպահ է մնացել մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ հարցի մեկնաբանությունից։

Սթարմերն անպատասխան է թողել NEWS.am-ի թղթակցի՝ «Կարո՞ղ եք, խնդրում եմ, մեկնաբանել հայ գերիների հարցը» հարցը և հեռացել ճեպազրույցների գոտուց։

News.am