ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ. ԲԻԲԼԻԱԿԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՇՈՒՐՋ, ԹԵ՞ ԱՐԱԳԱԾԻ ՍՏՈՐՈՏԻՆ
«Թող մայիսի 28-ը լինի զոհվածների հիշատակի օր, բայցև բիբլիական Արարատի շուրջ նոր պետականության վերակերտման համաժողովրդական մեծ բերկրանքի օր, ազգային բարձրագույն իղձերի և համաշխարհային արդարության հաղթանակի օր»,- սա մի պարբերություն է Անկախության օրվա առթիվ հոբելյանական ուղերձից, որը հրապարակվել է 1919 թվականի մայիսի 23-ին… Այսօր՝ Փաշինյանի կառավարման մեկնարկից 7 տարի անց, դժվար թե հնարավոր է խոսել «ազգային բարձրագույն իղձերի» և հայ ժողովրդի նկատմամբ «համաշխարհային արդարության հաղթանակի» մասին, որը, ըստ գործող իշխանության առասպելաբանության, նոր պետականությունը վերակերտել է ոչ թե բիբլիական Արարատ լեռան շուրջ, այլ Արագած լեռան ստորոտին, ինչի մասին լուրը շտապեց ժողովրդին ազդարարել անձամբ Փաշինյանը…