ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ
Արցախը գարուն-2023 է մտնում՝ լինելով շրջափակման մեջ։ Չնայած ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը, Բաքուն առայժմ մտադիր չէ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հեռացնել իր էկո-ակտիվիստներին։ Պաշտոնական Երևանը չի դադարում հիշեցնել միջազգային հանրությանը Բաքվի կողմից իր պարտավորությունների խախտման մասին, բայց առայժմ դա արդյունք չի տալիս։ Արցախի շրջափակումը շարունակվում է, Հայաստանի որոշ տարածքների բռնազավթումը շարունակվում է, հայ ռազմագերիներին շարունակում են պահել ադրբեջանական բանտերում։