ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Նիկոլ Փաշինյան, Արարատ Միրզոյան, Սուրեն Պապիկյան, Ալեն Սիմոնյան։ Ի՜նչ հերոսաբար նրանք հրաժարվեցին մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին։ Մենք, ասում են, հպարտ ենք։ Մենք, ասում են, նրանց երեսը տեսնել չենք ուզում, քանի դեռ չեն ասել, թե որտեղով են անցնում Հայաստանի սահմանները։ Թող, ասում են, մատով ցույց տան, թե կոնկրետ ուր են ուզում ուղարկել իրենց դիտորդներին…