Մագդալինա ԶԱՏԻԿՅԱՆ

հոդվածներ 31

ԵՊՀ շրջանավարտ (ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ), 1-ամյա դասընթացներ է անցել Կովկասի ԶԼՄ-ների ինստիտուտում։ Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտում են մշակութաբանության, մշակույթի, արվեստի հարցերը, ինչպես նաև առողջապահությունը, սոցիալական խնդիրները։ 1991-ից մինչև 2000 թվականը աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Միջազգային հարաբերություններ և արտասահմանյան կապեր» բաժնի խմբագրությունում որպես քարտուղար-ռեֆերենտ, ապա ավագ խմբագիր, որպես թղթակից համագործակցել է «Աև «Միր» հեռուստաընկերությունների հետ։ «ԳԱ»-ի թղթակիցն է 2002 թվականից, աշխատակցում է «ԱիՖ-Երևան»-ին։

Բոլոր հոդվածները

  • 2023-04-25 16:08
    вступительная сцена

    ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՄԵԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ

    Ապրիլի 29-ին Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» թեմայով համաժողով: Երկար տարիներ փախստականների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, նաև 44-օրյա Արցախյան պատերազմից հետո ստեղծված մշակութային, երիտասարդական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներն ու վերջին 35 տարվա ընթացքում Հայաստան տեղափոխված փախստականները կհավաքվեն ՄՀՀ-ի համերգային դահլիճում։

  • 2023-03-31 12:42
    характеристика личности

    Վարդան ՊՈՂՈՍՅԱՆ․ «ԵՍ ԸՆՏՐԵԼ ԵՄ ԱԶԱՏ ԹՌԻՉՔԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»

    Ջութակահար Վարդան Պողոսյանը՝ կոմպոզիտոր Արթուր Թադևոսյանի հետ համատեղ թողարկել է իր հերթական՝ «Պոեմ» (Poeme) տեսահոլովակը: Այս hուզիչ, զգացմունքային ու բովանդակալից երաժշտական ստեծագործությունը արդեն հասանելի է Youtube-ում։ Ավելին, երեք շաբաթվա ընթացքում այն մոտ 12 հազար դիտում է ունեցել և այսօր էլ շարունակում է իր շքերթը, ուշադրություն գրավելով մեղեդու գունային հարստությամբ ու անկեղծ, տաղանդավոր կատարումով:

  • 2023-03-21 10:44
    обзор

    «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ՄԻՈՒԹՅՈՒՆԸ 95-ԱՄՅԱԿԻ ՇԵՄԻՆ

    Հայոց Սփյուռքի կրթական և մշակութային հնագույն կառույցներից մեկը՝ Լիբանանի «Համազգային» միությունը, այս տարի նշում է իր 95-ամյա հոբելյանը: Գրեթե մեկ դար է, ինչ «Համազգայինի» մեր հայրենակիցները հսկայական աշխատանք են ծավալում, իրենց ուսերին վերցնելով ազգային ինքնության պահպանման առաքելությունը թե Լիբանանի հայ համայնքներում, թե այլ երկրներում, որտեղ այսօր ակտիվ գործում են միության մասնաճյուղերն ու շրջանային վարչությունները: «Համազգայինը» Սփյուռքի եզակի կառույցներից է, որի գործունեությունը չի դադարել ամբողջ 95 տարիների ընթացքում: Շեշտը դնելով կրթության ու մշակույթի վրա, միությունը հայրենիքից դուրս ապրող հայության համար հասու է դարձրել ազգային արվեստը, գրականությունը, ավանդույթները և նոր սերնդին դաստիարակել է հայրենասիրական ոգով ու մտածողությամբ:

  • 2023-01-26 08:55
    обзор

    ՆՈՐ ԳԻՐՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՄ

    Հայկական պատմամշակութային ժառանգության հետազոտող և փորձագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒ հիմնադրամ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը։ Գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով և ունի կարևոր գիտական, մշակութային, դիվանագիտական ​​և հասարակական-քաղաքական նշանակություն: Այն կոչված է միջազգային լայն լսարանին փոխանցելու այն ճշմարտությունը, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր ապրել, արարել և մշակութային գանձեր է ստեղծել Արցախի Հանրապետության և Հյուսիսային Արցախի ողջ տարածքում։

  • 2023-01-17 17:27
    текущие события

    ԱՂԱՎՆՈՆ ԱՐՑԱԽ Է, ԱՐՑԱԽԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

    Վարուժան Դումբալյանի և Թամար Թիթիզյանի ընտանիքը Լիբանանից Հայաստան է հայրենադարձվել 8 տարի առաջ։ Կես տարի Երևանում ապրելուց հետո ամուսինները որոշեցին տեղափոխվել Արցախ, որպեսզի նոր կյանք սկսեն նախնիների այս ազատագրված հողում։  Վարուժանն ու Թամարը իրենց փոքրիկ դստեր հետ որոշ ժամանակ ապրեցին Բերձորում, հետո հաստատվեցին Ախավնո-Արիավան գյուղում՝ այնտեղ ընդմիշտ ապրելու ցանկությամբ։ Բայց 2020 թ. Արցախյան պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները խաղտեցին նրենց կյանքի անդորրը: 2022 թ. օգոստոսի 15-ին ընտանիքը Աղավնոյի մյուս բնակիչների հետ միասին վտարվեց հարազատ գյուղից, որն առանց մեկ կրակոցի հանձնվեց թշնամուն։ Վարուժանի և Թամարի դժբախտությունները սկսվեցին Հայաստանում, ուր նրանք ստիպված տեղափոխվեցին Աղավնոյի հանձնումից հետո։

  • 2022-12-27 15:05
    вопросы и ответы

    ԱՐՑԱԽԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՄԵԿ ՀԱՐԹԱԿՈՒՄ

    Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒ հիմնադրամ) կես դարից ավելի գիտարշավներ է իրականացնում պատմական Հայաստանի ողջ տարածքում՝ հայկական նյութական մշակույթի հուշարձանները վավերագրելու, համակողմանի ուսումնասիրելու և հանրայնացնելու նպատակով: Հավաքված և համակարգված հարուստ արխիվը այսօր բաղկացած է 650,000 պատկերներից, միկրոֆիլմերից, հատակագծերից, քարտեզներից և հարակից այլ նյութերից:

  • 2022-11-28 17:15
    интервью

    ԱԳՈՒԼԻՍԻ ԲԱՐԲԱՌԸ՝ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

    Բրիտանացի լեզվաբան Քեթրին Հոջսոնն առաջին անգամ չէ, որ այցելում է Հայաստան։ Քեթրինը վտանգված լեզուների մասնագետ է և երկար տարիներ ուսումնասիրում է հայոց լեզվի Ագուլիսի (զոկերեն) բարբառը, որով խոսում էին Նախիջևանի Ագուլիս, Ցղնա, Տանակերտ, Դաշտ, Քաղաքիկ, Դիսար, Հանդամեջ և այլ՝ Հայաստանի պատմական Գողթան գավառի գյուղերի բնակիչները:

  • 2022-05-08 16:12
    обзор

    ԱԱՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ՝ ԼԻԲԱՆԱՆԻ ԲԵՄԵՐՈՒՄ

    Արցախի երաժշտական և արվեստի դպրոցների սաները հյուրախաղերով հանդես եկան Լիբանանում: Պատանի երաժիշտները, երգիչներն ու ասմունքողները ելույթ ունեցան հայկական կազմակերպությունների դահլիճներում և արժանացան ջերմ ընդունելության: Հյուրախաղերը կազմակերպել էր ՋԱՀ Հիմնադրամը (Ջավախք, Արցախ, Հայաստան), որն ստեղծվել է «Արցախ» բարեգործական հիմնադրամի հենքի վրա, մի կազմակերպության, որն առաջին օրվանից թև ու թիկունք է եղել Արցախին: Նախագծին իր աջակցությունն է ցուցաբերել նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍՆ-ը, իսկ լիբանանահայ կազմակերպություններն ու անհատները օգնել են ֆինանսապես: