Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

հոդվածներ 383

«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։

Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Բոլոր հոդվածները

  • 2022-01-27 09:23
    анализ

    ՔԱՐԻՆ ՏԱԿ, ՈՒՐ ՄԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՆՔ

    …2006թ. հոկտեմբերի 4, Արցախ։ Մեքենայով իջնում ենք Շուշիից՝ ուղևորվելով Քարին տակ, ուր մեզ հրավիրել է բնակիչներից մեկը՝ ազատամարտիկ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։ Անձրև է, մթնշաղ, ցեխ, ցուրտ: Ամայի ճանապարհի ոլորուն շրջադարձերով մենք 10 րոպե անց հասնում ենք գյուղ։ Առաջին զգացողությունը. այն մի տեսակ ճերմակ է, լուսաշող ու... խորհրդավոր։

  • 2022-01-13 19:07
    анализ

    ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՆՇԵՑԻՆ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ԳԻՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՄԱՁԱ՞ՅՆ Է

    Նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած զինված բախումներից գրեթե 2 ամիս անց Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիայի հերթական ակտը ձեռնարկեցին Գեղարքունիքի մարզում. այս անգամ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Հայկական կողմը կրկին կորուստներ է կրել. զոհվել է 19-ամյա երեք զինվոր, վիրավորվել երկուսը: Հիշեցնեմ, որ ադրբեջանական դիրքերից զինված սադրանքն իրականացվել է ՀՀ տարածքում, որտեղ ուղիղ 8 ամիս շարունակ հայկական իշխանությունների լուռ համաձայնությամբ հաստատվել են ադրբեջանական զորքերը։ Գնդակոծել են Վերին Շորժա գյուղի ուղղությամբ, կրակոցներ են հնչել մի քանի այլ գյուղերում. Նորաբակ, Ներքին Շորժա, Կութ։

  • 2022-01-06 09:45
    анализ

    «ԺԵԽ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ», կամ՝ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏՆԵՐԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    Դեկտեմբերի 24-ին՝ այն օրը, երբ Փաշինյանն իր առցանց հարցազրույցում փաստացի հայտարարեց, որ համաձայն է Արցախի կրկին բռնի ընդգրկմանը ցեղասպան պետության կազմում, Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի «հասարակայնության ներկայացուցիչների» գաղտնի հանդիպում։ Հենց գաղտնի, քանի որ դրա մասին հայտնի դարձավ միայն 2 օր անց։ Հաղորդագրությունը վրդովմունքի ալիք բարձրացրեց նույն այն հայ հասարակայնության շրջանում, որին իբր ներկայացրել են հանդիպման չորս մասնակիցները Երևանից։ Այնուհետ հայտնվեցին հարցազրույցներ, որտեղ նրանք ամեն կերպ փորձում էին արդարանալ, որպես գլխավոր փաստարկ ներկայացնելով այն հանգամանքը, թե գլխավոր թեման, իբր, եղել է հայ գերիների վերադարձը։

  • 2021-12-28 15:40
    анализ

    ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ. ԺԱ՞ՄՆ Է ԱՐԴԵՆ

    Երեկ օրվա երկրորդ կեսին լրատվական տարածքը բառացիորեն պայթեցրեցին Ստեփանակերտից հնչած հայտարարությունները։ Հանդես եկավ Արցախի գրեթե ողջ քաղաքական ղեկավարությունը, դեմ արտահայտվելով Փաշինյանի վերջին հակահայկական հայտնություններին։ ԱԺ նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը, նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի և Արցախի օմբուդսմեններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը, հայ և արցախցի պատգամավորները հանդես եկան հայտարարություններով, որոնց էությունը մեկն է. Արցախի ճակատագիրը կարող է վճռել միայն իր իսկ ժողովուրդը, Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այսօր սպասվում է ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը, որում, կարելի է չկասկածել, արտահայտված կլինի նույն դիրքորոշումը։

  • 2021-12-24 19:15
    анализ

    ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԱՆՑՔԵՐ Ը, կամ՝ Ի՞ՆՉ Է ՇՇՆՋԱՑԵԼ ՆՐԱՆ ՄԻՇԵԼԸ

    Դեկտեմբերի 7-ին, Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երրորդ փուլից 2 օր անց ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց: «Հայաստանի ժողովրդավարության տոկունության և տարիների ընթացքում երկրի գրանցած զգալի առաջընթացի» մասին հավաստիացումների հետ մեկտեղ՝ այն բովանդակում էր մի արտահայտություն, որն անմիջապես ընդգծեցին դիտորդները. «Մեզ նաև հասել են ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ։ Խրախուսում ենք իշխանություններին հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները»: Այս արտահայտությունը որոշ փորձագետների առիթ տվեց հայտարարելու, որ աշխարհաքաղաքական մի շարք կենտրոնների հետ Փաշինյանի «մեղրամիսը» մոտենում է ավարտին։ Ասել է թե՝ դեսպանատունը հասկացնել է տալիս, որ շատ բաներ, ինչ նախկինում ներվել է իշխանություններին, այսուհետ չի ներվելու։

  • 2021-12-22 19:35
    анализ

    «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ»՝ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Երբ 2018-ի գարնանը նրանք սկսեցին քայլել դեպի իշխանություն, թվում էր, թե դա պատանիների և հարաբերական երիտասարդների փոքր խումբ է՝ համախմբված ընդհանուր գաղափարներով ու նպատակներով։ Թե ինչպիսի՝ այսօր արդեն պարզ է բոլորին, բայց տվյալ դեպքում գլխավորը դա չէ։ Այն ժամանակ նրանք իսկապես դիտվում էին որպես ինչ-որ չափով նույնիսկ մերժյալներ, որոնք փոփոխություններ էին տենչում և սկզբում առանձնապես չէին վայելում թվացյալ անսասան ավանդույթներ, արժեքներ և քաղաքական հիմքեր ունեցող երկրի բնակչության աջակցությունը։

  • 2021-12-13 18:39
    анализ

    ՆԻԿՈԼԻ ՏԻԿՆԻԿԱՎԱՐՆԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱ՞Ն

    Դեկտեմբերի 8-ին խորհրդարանում Փաշինյանը հանդես եկավ մի շարք կարևոր հայտարարություններով, որոնք, ինչպես հետո ասացին ընդդիմադիրները, «պետք է համամակողմանի ուսումնասիրվեն և հետաքննվեն»: Ցավոք, մեծապես կասկածում ենք, թե դա կարվի, հենց թեկուզ այն պատճառով, որ ընդդիմության ականջի կողքով անցավ, օրինակ, նրա այն վտանգավոր հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը անպայմանորեն չի նշանակում նրա անկախություն»:

  • 2021-12-09 18:51
    анализ

    ԵՎ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԿՄՆԱՆ ՄԻԱՅՆ ՍԻՄՈՆՅԱՆՆԵՐԸ, ՌՈՒԲԻՆՅԱՆՆԵՐԸ, ՔՈՉԱՐՅԱՆՆԵՐՆ ՈՒ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՆԵՐԸ…

    «Հայաստան» խմբակցությունն օրերս հայտարարեց, որ կասեցնում է իր գործունեությունը միջազգային խորհրդարանական կառույցներում և կվերսկսի այն միայն պատգամավորների նկատմամբ կիրառված բոլոր արգելքներն ու սահմանափակումները վերացնելու դեպքում: Նշվում է, որ խմբակցության անդամները չեն կարող ընդգրկվել ԱԺ պատվիրակությունների կազմում, քանի որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը կամ ստորագրությունը երկրից չբացակայելու մասին: Խմբակցությունն այդ իրավիճակն անվանում է պատգամավորների սահմանադրական գործունեության խոչընդոտում, նշելով, որ այն «աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում, և վկայում է, որ Հայաստանն այլևս ժողովրդավարական-իրավական պետություն չէ»:

  • 2021-12-06 19:16
    анализ

    ՄԱՐՏՈՒՆԵՑԻ ՀՈՎԻՎԸ, ԻՆՉՊԵՍԵՎ ՄՅՈՒՍ ԲՈԼՈՐԸ, ՍՊԱՆՎԵԼ Է ԱԼԻԵՎԻ ՀՐԱՄԱՆՈՎ

    Հոկտեմբերի 9-ին Արցախում դիպուկահարի կրակոցից սպանվեց Մարտակերտի շրջանի խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը, որն աշխատում էր իր տրակտորի ղեկին, նրա կողքին ռուս խաղապահ էր նստած, ևս մի քանի ռուս զինվորներ, ինչպես իրենց էր թվում, ապահովում էին գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունը դաշտում: Նոյեմբերի 8-ին Շուշիի ճանապարհի խաչմերուկում ջրատարի նորոգման աշխատանքներ կատարելիս ադրբեջանցի ավազակի դիմահար կրակոցից սպանվեց 22-ամյա Մարտիկ Երեմյանը, նրա երեք գործընկերները վիրավորվեցին: Մոտ մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 3-ին, չեզոք գոտում գերեվարվել և ադրբեջանական դիրքերում սպանվել է Մարտունու շրջանի բնակիչ, 65-ամյա հովիվ Սեյրան Սարգսյանը:

  • 2021-12-02 18:47
    текущие события

    ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵՌՈՐ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ. ԻՆՉՈ՞Ւ Է ՖԵՅՍԲՈՒՔԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ՄՈՆԹԵԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

    «Պարզվում է, արդեն ամիսներ է, ինչ Հայաստանի ազգային հերոսի պատկերով գրառումներ է Ֆեյսբուքը հեռացնում, մարդկանց արգելափակում, Մոնթեին նվիրված էջերը ջնջում, իսկ ՀՀ պետական որևէ կառույցի տանձին չի դա։ Տեսե՛ք, երբ ինչ-որ մեկը Նիկոլին կամ որևէ պաշտոնյային հայհոյում է, միանգամից ամբողջ ԱԱԾ-ն ոտքի են հանում, գտնում են… Դե... Մոնթեն իրենց պետք էր նիկոլների ռեյթինգի համար։ Մոնթեն իրենց համար այլևս ակտուալ չէ, Հայաստանի ու Հայաստանի հերոսների հետ էլ որևէ հոգևոր կապ իրենք չեն զգում։ Եվ ըստ այդմ՝ ինչո՞ւ պետք է տեղներից ժաժ գան... Ասենք, թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգն ինչո՞ւ պիտի ՖԲ-ում ՀՀ ազգային հերոսների անունը պաշտպանի։ Ինչքան շուտ հայերը մոռանան, որ երբևէ հերոսներ են ունեցել, պետություն են ունեցել, այդքան ավելի կհեշտանա ադրբեջանցիների և նրանց կամակատարների գործը»։