Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

հոդվածներ 469

«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։

Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Բոլոր հոդվածները

  • 2021-05-27 09:07
    анализ

    ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ո՞ՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ

    Երկու շաբաթ է անցել մայիսի 12-ից, երբ անավարտ պատերազմն արդեն բացահայտ կերպով փոխադրվեց Հայաստանի Հանրապետության տարածք։ Արդեն 15-րդ օրն է, ինչ Ադրբեջանի զինված ուժերը բռնազավթել են ՄԱԿ-ի կողմից ճանաչված ինքնիշխան պետության տարածքները, ՀՀ միանգամից երեք սահմանամերձ շրջաններում թշնամական զորքերի անխռով ու վստահ ներկայության 15-րդ օրը, երկրի զինված ուժերի հրամանատարության և կառավարության բացարձակ անգործության 15-րդ օրը: Բոլոր այս օրերին հակառակորդը միայն ավելի խորն է ներթափանցել և ամրապնդել իր ներկայությունը։ 14-րդ օրը իրավիճակը պայթեց հայ մեկ զինվորի սպանությամբ և երկրորդի վիրավորումով։

  • 2021-05-25 08:51
    анализ

    ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽԸ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԻՋԵՎԱՆ

    Իլհամ Ալիևը վերջին օրերին արտասովոր «խաղաղասեր» է դարձել։ Այն երկրի ղեկավարը, որի զորամիավորումները ներխուժել են հարևան ինքնիշխան պետության տարածք և հրաժարվում են դուրս գալ ահա արդեն 13 օր շարունակ, քաղցր ճառեր է արտասանում այդ պետության հետ խաղաղության պայմանագրի և առևտրային համագործակցության մասին: Ընդ որում գրեթե ամեն օր տեղի են ունենում մերթ ընհարումներ խաղաղ բնակիչների կամ զինվորների հետ, մերթ անասունների առևանգում, մերթ հրաձգություն, ադրբեջանցի զինվորներն ամրություններ են կառուցում օտար տարածքում, իսկ Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած զինծառայողների թիվն ավելանում է։ Բայց դա չի խանգարում Ալիևին հավաստիացնել, թե ինքը «պատրաստ է խաղաղության»։ Մեկ պարտադիր պայմանով. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմամբ։

  • 2021-05-21 20:25
    анализ

    Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ «ԷՐԱՏՈ»-Ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱ՞Ր

    ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կառավարության երեկվա նիստից հետո չպատասխանեց լրագրողների հարցերին և պարզապես փախավ։ Հարցերը վերաբերում էին սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև այն չարաբաստիկ տեսանյութին, որն օրերս պարզապես փոթորիկ բարձրացրեց սոցցանցերում։ Դավթյանին հարցրեցին, թե ինչ է զգում, երբ նվաստացնում են հայոց բանակին, բայց երկրի զինվորական գլխավոր պաշտոնը զբաղեցնող մարդը աճապարանքով հեռացավ։ Գուցեև լավ է, որ լռեց. ուրեմն խղճի ինչ-որ նշույլներ դեռ պահպանվել են, ի տարբերություն կառավարության այն անդամների, որոնք ցուցաբերում են սանձարձակ, ցինիկ պահվածք և բացահայտ զառանցանքներ բարբաջում։

  • 2021-05-18 16:48
    анализ

    «ԿԱՍԱՆԴՐԱՆԵՐԸ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՊԵՏՔ Է ԳԼԽԱՎՈՐԻ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

    Գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունների ավարտից մոտ 18 ժամ անց, այսպես կոչված՝ ՀՀ իշխանությունները բարեհաճեցին հանդես գալ հայտարարություններով: Ընդ որում, արվեց դա ոչ թե Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության տեսքով, ինչպես սպասվում էր, այլ Փաշինյանի համար սովորական ոճով. անփույթ, անպատասխանատու և բացահայտ մանիպուլյատիվ կերպով։ Սկզբում նա ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց այն մասին, որ իրավիճակը մեծ հաշվով չի փոխվել, իսկ հետո ԱԽ նիստում սպառնալիքներով ու անհասկանալի բացատրություններով լեցուն բոցավառ ճառ արտասանեց։ Կարելի է միայն պատկերացնել, թե ուսապարկային քանի «ճակատներ» են ամբողջ գիշեր ջանադրաբար գլուխ կոտրել, թե ինչպես մատուցել հասարակայնությանը բանակցությունների արդյունքները, որոնք, դատելով ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններից, շատ վտանգավոր են Հայաստանի համար։

  • 2021-05-15 09:15
    анализ

    ԱԿԱՆԱԴԱՇՏԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԵՏ

    Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, թե Բաքուն «կառուցողական մոտեցում չի տեսնում Հայաստանի կողմից», որը «արգելակում է եռակողմ հայտարարությունների իրականացումը, անհարկի լարվածություն և նյարդայնություն մտցնում», գրում է «Կոմերսանտ» թերթը՝ «Սերգեյ Լավրովն անցավ ականապատ դաշտով» վերնագրով հոդվածում։ Չհստակեցնելով, թե հատկապես որ հարցում է Հայաստանը «արգելակում» հայտարարությունների իրականացումը, Բայրամովն անմիջապես անցավ ականապատ դաշտերի հարցին, որոնց քարտեզները Երևանը հրաժարվում է տրամադրել, «թեև եռակողմ հայտարարությամբ դա նախատեսված է»։

  • 2021-05-13 07:48
    анализ

    ԱՆՀՊՎԵԼԻՆԵՐԻ ՈՀՄԱԿ

    Հայաստանի Ժուռնալիստների միությունը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում է նախաձեռնել Փաշինյանի մամուլի խոսնակի գործողությունների ծառայողական քննություն: Համաձայն հայտարարության, մայիսի 9-ին Եռաբլուր պանթեոնում Մանե Գևորգյանի կողմից «լրագրողին կոպտորեն հրմշտելու, նրա ձեռքից բռնելու կադրերը տեսանելի են տարածված բազմաթիվ տեսանյութերում»: Տեղի ունեցածը Գևորգյանի կողմից լրագրողների աշխատանքի խոչընդոտման բնավ առաջին դեպքը չէ, ԶԼՄ-ների աշխատակիցները բազմիցս մատնանշել են նրա ընտրողական և անհարգալից վերաբերմունքը, ինչպես նաև պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքը, նշում են հայտարարության հեղինակները:

  • 2021-05-05 21:23
    анализ

    ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՎԱՍԱՐԱՉԱՓ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆ 19 ԳԵՐԻՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    Մայիսի 3-ին հրապարակվեց հայ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի ցնցող հայտարարությունը 19 հայ ռազմագերիների և պատանդների ճակատագրի մասին: Ըստ հաղորդագրության՝ Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում և մարտական գործողությունների ավարտից հետո 12 զինծառայող և 7 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 4 կին, գերեվարվել են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից և խոշտանգումներից հետո սպանվել: Իրավապաշտպանները հրապարակել են սպանվածների անունները և հայտարարել, որ կատարվել է ռազմական հանցագործություն, ինչի առնչությամբ իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

  • 2021-05-03 18:39
    анализ

    30 ՏԱՐԻ ԱՆՑ «ԿՈԼՑՈ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԵՎ ՏԱՎՈՒՇՈՒՄ

    «...Գործողություններն իրականացվում են բիրտ ուժի և զենքի կիրառմամբ, հանգեցնելով սպանությունների, խեղումների և անձնական ունեցվածքի կորստի»: «Բանտարկության ընթացքում նրանք (հայ գերիները–Մ.Գ.) ամեն օր ենթարկվել են ծեծի, ինչի մասին վկայում են հետքերը նրանց մարմինների վրա, և մարդկային ու ազգային արժանապատվությունը նվաստացնող դաժան վերաբերմունքի»: Այս երկու մեջբերումները Սախարովի միջազգային կոնգրեսի պատվիրակության զեկույցից են, որը 1991թ. մայիսին այցելեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղեր, որտեղ իրականացվել էր «Կոլցո» գործողությունը: Երրորդ մեջբերումը ՀՀ օմբուդսմենի զեկույցից է. «Ադրբեջանցիների զինված հարձակումներն ուղեկցվել են անմարդկային ու դաժան վերաբերմունքով, ինչպես ռազմագերիների, այնպես էլ քաղաքացիական անձանց գլխատմամբ ու կտտանքներով»:

  • 2021-05-01 08:44
    текущие события

    ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՇՏԿՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ. ԹՐԵՅՍԻՆ ԵՎ ԲԼԻՆՔԵՆԸ ՀԱՃՈՅԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ

    Հաշված ժամեր անց այն բանից հետո, երբ Ջո Բայդենը ապրիլի 24-ի իր ուղերձում արտասանեց «ցեղասպանություն» եզրույթը, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները նետվեցին մեկը մյուսի հետևից արդարացնելու և նսեմացնելու այդ իրադարձության նշանակությունը։ Ապրիլի 26-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում դեսպան Լին Թրեյսին շտապեց հայտարարել, որ իրավական ոչ մի հետևանք ճանաչումից ակնկալել չարժե։ Իսկ ապրիլի 28-ին նրա շեֆը՝ պետքարտուղար Բլինքենը ջերմեռանդորեն հանգստացնում էր թուրքերին, թե իբր՝ Բայդենը չի էլ փորձել մեղքը գցել ձեզ վրա, խոսքն ընդամենը զոհերի հիշատակը հարգելու մասին է, իսկ ուշադրության կենտրոնում «Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձություններն» էին։

  • 2021-04-29 21:02
    анализ

    ՄԱՐՏ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՐ. ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ

    Սոցցանցերում և ԶԼՄ-ներում չի հանդարտվում աղմուկը ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից արտանետված հերթական լուսանկարի շուրջ. Ալիևները գրկել են մի հաստաբուն ծառ՝ սոսի։ Հայրն ու դուստրը զմայլանքով նույնիսկ համբուրում են այն, ինչը օրինաչափ հարցեր է առաջացնում նրանց հոգեկան առողջության վերաբերյալ։ Թե որտեղ է արված լուսանկարը, հենց այն հարցն է, որի շուրջ բորբոքվեցին կրքերը։ Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Արցախի գրավյալ տարածքներում, Կովսականի (Զանգելան) շրջանում։ Սակայն մի շարք հայ փորձագետներ ենթադրություն են հայտնել, որ լուսանկարն արվել է հանրահայտ «Սոսիների պուրակում»՝ Սյունիքի բնական արգելոցում։