ԼԵՎՈՆՆ ԱԶԱՏՎԵՑ ԱՐՑԱԽԻՑ 92-ԻՆ, ՆԻԿՈԼԸ՝ 2020-ԻՆ. ՄԱՈՒԶԵՐԻՍՏ ԱՆԴՈՆ ՄԻՋԱԴԻՐԻ ԴԵՐՈՒՄ
Երկուսուկես տարվա ընթացքում Փաշինյանի թիմը մեզ սովորեցրեց չզարմանալ ոչ մի պարագայում։ Թվում էր, թե ուղիղ մեկ ամիս առաջ մեզ հետ տեղի ունեցածից ավելի վատ բան չի կարող լինել, բայց Փաշինյանն ու իր զինակիցները վստահորեն ապացուցում են. կարո՛ղ է։ Օրինակ, երեկ մեզ զգուշացրեցին ոչ այլ տեղից, քան հենց Անկարայից. հայեր, դուք այդտեղ չզարմանաք հանկարծ, եթե Փաշինյանը հանձնի նաև Զանգեզուրը։ Չենք զարմանում. Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների խորապատկերին՝ դա միանգամայն հավանական է։ Մանավանդ, որ Ավինյանն էլ հաստատեց. առջևում Ադրբեջանի հետ սահմանի գծանշումն է, ինչի մասին եռակողմ հայտարարության մեջ մի բառ անգամ չկա։