Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 343

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2022-05-11 20:36
    анализ

    ՄԱՅԻՍԻ 12-ԻՆ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ԲՌՆԱԶԱՎԹՄԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

    Սուտ, որը բացահայտվեց 9 օր անց 2021թ. ապրիլի 21-ին Փաշինյանը մեկնեց Սյունիք, որտեղ նրան դիմավորեցին «դավաճա՛ն, կապիտուլյա՛նտ» գոչյուններով։ «Սյունյաց ողջույնից» հետո սաստկացավ Գորիսի, Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի քաղաքապետների հետապնդումը։ Այդ հալածանքը անդրադարձավ նաև Քարահունջ և Որոտան վարչական միավորների ղեկավարների վրա։ Մայիսի 12-ին սկսվեց Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթումը։

  • 2022-05-10 09:23
    мнение

    ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ՓՈՂՈՑ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՈՐՊԵՍԶԻ ՉՆՄԱՆՎԵՔ ՆՐԱՆՑ

    Սեփական դավաճանությունը արդարացնելու ողորմելի փորձ… «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մտել է Մոսկովյան փողոցի երևանյան սրճարաններից մեկն ու անմիջապես լսել այցելուներից մեկից. «Խնդրում եմ, այդտեղ չնստեք, ձեզ որ տեսնում եմ՝ ախորժակս փակվում է»։ Աղազարյանը պատասխանել է անպարկեշտ հայհոյանքով, հետո կրկնել դա ևս մեկ անգամ և ոտքով հարվածելով՝ շրջել սեղանը։ Քաշքշոց է սկսվել։

  • 2022-05-03 20:29
    текущие события

    ՆԻԿՈԼԻ ԿՈՂՔԻՆ ԺՈՂՈՎՈՒՐԴ ՉԿԱ, ԴԱՎԱՃԱՆԸ ՀԵՆՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՊԱՏԺԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ

    Ժողովուրդը չի ներել… 4 տարի առաջ Նիկոլը ստում էր, թե ժողովրդին է վերադարձնելու թալանվածը՝ մինչև վերջին լուման։ Գունավոր հեղափոխության հայկական ծաղրապատկերի շարքային մասնակիցներին խոստանում էին չեղարկել բանկային վարկերի պարտքերը, ջնջել «կարմիր գծերը», ապահովել բարձր վարձատրվող աշխատատեղեր, արտոնյալ վարկեր տրամադրել երիտասարդ ընտանիքներին և այլն:

  • 2022-05-02 19:27
    анализ

    «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • 2022-04-26 09:04
    анализ

    ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀԻՄՔՆ Է

    «Կոնսենսուս մինուս Փաշինյանը» արդեն կայացել է...» Չորս տարի շարունակ հայերին ներշնչել են, թե մինչև 2018 թվականը ապրել են տնտեսապես հետամնաց և կոռումպացված երկրում, որն ի վիճակի չէր իրենց կերակրել ու պաշտպանել։ Այդ ներշնչումը հետապնդում էր կոնկրետ նպատակ. ժողովուրդը չպետք է ափսոսա, երբ այդչափ «վատ» երկիրը սկսեն պատառ-պատառ անել։ Հենց դա է տեղի ունենում այսօր մեր աչքի առաջ։

  • 2022-04-22 09:13
    анализ

    ԻՋԵՑՆԵԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՆՇԱՁՈՂԸ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ՍՊԱՆԵԼ ԵՎՍ 120 ՀԱԶԱՐ ՀԱՅԻ

    Երաշխիքներ՝ գոյություն չունեցող միջազգային հանրությունից… Արցախի անկախ կարգավիճակից ցածր իջեցրեք նշաձողը, որպեսզի փոխարենը միջազգային երաշխիքներ ստանանք ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ ԱԽ-ից: Այս կոչը Փաշինյանից հետո հնչեցրեց օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենախորշելի պատգամավորը՝ Վահագն Ալեքսանյանը։ Հենց նա, որը խորհրդարանի ամբիոնից հանեց Արցախի պետական դրոշը։

  • 2022-04-18 21:26
    анализ

    Ի՞ՆՉ ՈՒՂԵԲԵՌՈՎ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ ՄՈՍԿՎԱ…

    Բարդ կացության մեջ է հայտնվել՝ արևմտյան հատուկ ծառայությունների հրահանգած ստոր խարդախության պատճառով Ապրիլի 19-ին Փաշինյանը կայցելի Մոսկվա, որտեղ, հնարավոր է, կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր, և որտեղ արդեն տեղյակ են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների ցուցակի հետ կապված նրա ստորիկ խարդախության մասին: Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը հրապարակեց սկանդալային բացահայտումը պաշտոնական այցից հաշված օրեր առաջ:

  • 2022-04-16 08:59
    анализ

    ՌԵԺԻՄԸ «ՌԵՎԱՆՇԻՍՏՆԵՐ» ՊԻՏԱԿ Է ՓԱԿՑՐԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ, ՈՐՊԵՍԶԻ ԱՐՁԱԿԻ ԻՐ ՁԵՌՔԵՐԸ ՏԵՌՈՐԻ ՀԱՄԱՐ

    Ռեժիմի քարոզչամեքենան մեղադրեց ընդդիմությանը անվճռականության մեջ Ինչ չէինք տեսել, այն էլ տեսա՛նք։ Ռեժիմի քարոզչամեքենան քննադատում է խորհրդարանական ընդդիմությանը անվճռականության համար։ Ասենք, այդ կշտամբանքների մեջ թաքնված պատճառ կա. իշխանությունը շահագրգռված է, որ ընդդիմությունը ֆալստարտ թույլ տա, ժամանակից շուտ բաց թողնի գոլորշին և հնարավորություն տա ոստիկանությանը տևականորեն կոտրել փողոցային դիմադրության ողնաշարը՝ անկարգությունների կազմակերպիչների հետ հաշվեհարդարի ցուցանակի տակ։

  • 2022-04-15 08:16
    анализ

    ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ

    Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

  • 2022-04-07 20:46
    анализ

    ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂԻ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

    «Ոչ թե անջատում հանուն փրկության, այլ ճանաչո՛ւմ...» «Նիկոլը զիջումների չի գնա միայն այն դեպքում, եթե իմանա, որ երկրորդ կապիտուլյացիան կարող է իրեն զրկել իշխանությունից»,- ապրիլի 4-ին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ձևակերպելով ապրիլի 5-ին նշանակված հանրահավաքի գլխավոր խնդիրը: Օրերս Արցախից վերադարձած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ձևակերպեց Արցախը փրկելու խնդիրը. «Ոչ թե անջատում հանուն փրկության, այլ ճանաչո՛ւմ հանուն փրկության»։ Ապրիլի 5-ի հանրահավաքի առիթը ապրիլի 6-ին Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցն էր՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու համար։