Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 347

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2023-02-24 09:07
    анализ

    ԱԼԻԵՎՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Է ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ։ 2018թ. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ…

    «Ո՞ր ինկուբատորից» «Հիվանդ հասարակության մեջ իշխանությունը ծնվում է ամենավարակված հատվածից։ 20 տարի առաջ ես ասել եմ, որ զգուշանում եմ այն իշխանությունից, որը կձևավորվի ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով... Ժողովրդավարությունը ռումբ է, որը դրել են մեր պետականության տակ։ Նորմալ հասարակության մեջ գոնե 10%-ն ունի պետական (համայնքային, քաղաքային) մտածողություն, այդպիսի հասարակության մեջ մարդիկ անձնական բարեկեցությունը կապում են իրենց գյուղի, քաղաքի, պետության զարգացման հետ: Մեր դժբախտությունն այն է, որ նույնիսկ այդ 10%-ն է վերացել։ Մնացել է 1% կամ 0,5%: Սա արդեն հիվանդ հասարակություն է, որն անկարող է ապահովել իր զարգացումը»,- հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը։

  • 2023-02-20 19:54
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՆԻՉԵՐԻՆԵՐԸ

    Սառնամանիքին դուրս էին նետում մանկասայլակները… «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություններից հետո, երբ տղամարդուն խեղդող մորեգույն բերետավորը պաշտոնի բարձրացում ստացավ, ոստիկանությունը ոտք է դրել զանգվածային տեռորի հաջորդ աստիճանին: Այժմ ամեն օր դրա զոհերն են դառնում ոչ թե քաղաքական բողոքի ակցիաների մասնակիցները, այլ շարքային քաղաքացիները։ Պատկերացրեք հոր վիճակը, որին 3 ժամ շարունակ թույլ չեն տալիս մտնել որդու մոտ՝ ոստիկանության բաժանմունք, որտեղ անչափահաս դեռահասին ու նրա անչափահաս ընկերոջը դաժանորեն ծեծում են։ Երբ հաջորդ առավոտյան բաժին են եկել դեռահասների փաստաբանները, ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին։

  • 2023-02-16 08:40
    анализ

    ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ ՆՐԱՆՑ ԱՅԴՔԱՆ ՓՈՂ

    Արտաքին գործերի նախարարը գնել է հարյուր հազարավոր դոլարներ արժեցող առանձնատուն Օրերս հայտնի դարձավ, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու իր կինը առանձնատուն են ձեռք բերել հարյուր հազարավոր դոլարներով՝ ներառյալ հարակից տարածքի և կցակառույցների արժեքը։ Որտեղի՞ց արտգործնախարարին այդքան փող, չէ՞ որ նա ողջ կյանքում ապրել է պետական աշխատավարձով։ Մինչև 2018 թվականը նրա ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, խոսնակի պաշտոնում Միրզոյանը խոսում էր կենցաղային տեխնիկան ապառիկ գնելու մասին…

  • 2023-01-26 09:08
    анализ

    Ե՞ՐԲ ԵՆՔ ՄԵՆՔ ԿՐԿԻՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴ

    «Ելակային» բարեփոխումների հետևանքները Օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյուններն ու հրդեհը 16 մարդու կյանք խլեցին, զոհվածներից մեկի մարմին այդպես էլ չգտան։ Հունվարի 19-ին Ազատ գյուղում բռնկված հրդեհը ժամկետային 15 զինծառայողի կյանք խլեց:

  • 2022-12-27 09:11
    анализ

    ՀՈՒՆՎԱՐԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇՈՈՒ՝ «ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՈՒՄ ՔՈՒՉԻԿԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ

    Խուժանը գահին նստած էլ մնում է խուժան… Այնքան վճռականորեն «մերժեց Սերժին», որ 2018-ի մայիսի 8-ից անմիջապես հետո զբաղեցրեց նրա ծառայողական աշխատասենյակը կառավարության շենքում, ընտանյոք հանդերձ տեղնուտեղը տեղափոխվեց նրա կառավարական առանձնատուն, իր ձեռքում կենտրոնացրեց սուպերվարչապետի բոլոր լիազորությունները և վրան քաշեց «Սերժի հագով կարած» Սահմանադրությունը։ 4,5 տարի շարունակ բոլոր մակարդակներում կառավարման մեջ մշտապես ներգրավում էր երրորդ նախագահի կուսակցության նշանակածներին, իսկ ի լրումն ամենի՝ որոշեց տեղափոխել ՔՊ-ի գրասենյակը հանրապետականների գրասենյակի հարևանությամբ գտնվող շենք։

  • 2022-12-22 09:22
    анализ

    ՍՊԱՐԱՊԵՏՆ ՈՒ «ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ» ՋՈԿԱՏԻ 500 ՄԱՐՏԻԿՆԵՐԸ…

    Արցախյան աղբյուրի վկայակոչումով Ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի ճանապարհի արգելափակմանը նախորդել էին Ալիևի հայտարարություններն այն մասին, թե այդ ճանապարհով Հայաստանից զենք է մատակարարվել Արցախ։ Այնուհետ հորինեցին քարոզչական ասեկոսեն Արցախի տարածք ներթափանցած մի խումբ կասկածելի իրանցիների մասին և այլն։ Զուգահեռաբար Հայաստանում բարձրացավ ռուսատյաց հայտարարությունների հերթական ալիքը։ Դրանց հեղինակները՝ Նիկոլի ձեռքից կերակրվող արտախորհրդարանական կոալիցիայի առաջնորդների շարքից, միաբերան պնդում են, թե Կրեմլը շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում՝ ռուս զինվորականների վերահսկողությամբ։

  • 2022-12-14 08:08
    анализ

    ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԿԱՆ ԱԶԴԵՑԻԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԻ ՀՀԿ-ԻՑ ԵՎ ՀՅԴ-ԻՑ

    «Կոտրած գրոշ անգամ չարժե այն քննադատությունը, որը չի առաջարկում ելքի ուղիներ...» «Փաշինյանի հակապետական ռեժիմը տապալելու համար, բացի ազգային ուժերի և հասարակության համախմբումից, անհրաժեշտ է վարչապետի թեկնածու, հակաճգնաժամային թիմ և ծրագրեր, առաջին հերթին՝ կոնկրետ հայեցակարգեր անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում»,- հայտարարեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, «քանի դեռ մենք մտածում ենք, թե «Նիկոլ, հեռացի՛ր» ու «Նիկոլ դավաճա՛ն» գոռալով կարելի է հասնել ռեժիմի հրաժարականին, իբր՝ միևնույնն է, թե ով կլինի, միայն ոչ Նիկոլը, ոչինչ չի ստացվի»։ Արդեն չի ստացվել։ Շարմազանովն ընդգծեց, որ «կոտրած գրոշ անգամ չարժե այն քննադատությունը, որն իրավիճակից ելքի ուղիներ չի առաջարկում»:

  • 2022-12-06 08:32
    текущие события

    ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՉՈՐՍՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ. ՀԵՌԱՆԿԱՐԻ ՏԵՍԼԱԿԱՆ…

    2018 թ. դեկտեմբերի 9-ին ընտրողների մեծ մասը չի քվեարկել Հեռանալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից՝ Լին Թրեյսին օրերս հայտարարեց, թե «2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենաժողովրդավարականն էին անկախության ողջ ժամանակահատվածում», իսկ հայ ժողովուրդը, նրա խոսքերով, «մտադիր չէ հետքայլ կատարել դեպի կոռումպացված անցյալ»։ Թե որքանով են ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանում ընտրողների գերակշիռ մասի կողմից անտեսված ընտրությունները, թողնում ենք Թրեյսիի խղճին։