ՇՔԵՐԹ
Ժողովրդին նվաստացնելու ևս մեկ փորձ Հիշո՞ւմ եք 2006թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսը Հանրապետության հրապարակում, որն ընդունում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Շքերթը նվիրված էր Հայաստանի անկախության 15-ամյակին։ Որքա՜ն հզորություն ու արժանապատվություն կար այդ զորահանդեսում, ինչպիսի՜ վստահ ու հատու քայլքով էին անցնում Հայոց բանակի ընտիր ստորաբաժանումները։ Իսկ հիշո՞ւմ եք 2016թ. սեպտեմբերի 21-ի զորահանդեսը, երբ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը դիտում էին, թե ինչպես էին Հանրապետության հրապարակով անցնում «Իսկանդերները»՝ հենց այն մարտական համալիրները, որ չունեին Թուրքիան և Ադրբեջանը, իսկ մենք ունեինք։