ՆԱ ԱՄԱՉՈՒՄ Է. ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ՝ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԻՄՊՈՏԵՆՑԻԱ
Բոլոր ժամանակներում պոպուլիստական ռեժիմներին բնորոշ է եղել թերի ֆունկցիոնալությունը։ Մեկ տարի և երեք ամիս ժամանակահատվածում մեր երկրում այդ թերիությունը դրսևորվեց առավել քան ակներևաբար։
Բոլոր ժամանակներում պոպուլիստական ռեժիմներին բնորոշ է եղել թերի ֆունկցիոնալությունը։ Մեկ տարի և երեք ամիս ժամանակահատվածում մեր երկրում այդ թերիությունը դրսևորվեց առավել քան ակներևաբար։
«Մեկ Հայաստան» կուսակցությունը վարչապետից պահանջել է հրապարակել 2014 թվականի գաղտնի փաստաթուղթը՝ Հայաստանում գործերի իրական վիճակի մասին։ Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել է Արթուր Ղազինյանը, իր կուսակցությունն այդ փաստաթղթի մասին Փաշինյանի պատմածը կհամարի հերթական սուտ։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնական հայտ է ներկայացրել կառավարությանը՝ փաստաթղթի պատճենն իրեն տրամադրելու խնդրանքով։
Նիկոլն արդեն երիցս զղջացել է, որ իր ընտրությունը կանգնեցրեց Հայկ Մարությանի վրա, այլ ոչ թե Ալեն Սիմոնյանի, որը, հիշեցնեմ, իշխանափոխությունից անմիջապես հետո հայտարարեց քաղաքային տնտեսությունը գլխավորելու ցանկության մասին։ Սիմոնյանն ուզում էր առաջադրվել մայրաքաղաքի Ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում որպես ապագա քաղաքապետ, բայց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իսկ ավելի ճիշտ՝ անձամբ Փաշինյանը իր ընտրությունը կանգնեցրեց շոումենի վրա, որը ռեկորդային ժամկետներում քաղաքը վերածեց կենցաղային թափոնների աղբանոցի՝ վարակի համատարած օջախներով։
ՀՅԴ կուսակցությունը համոզմունք է արտահայտում, որ ներկայացված կլինի Արցախի Հանրապետության նաև հաջորդ գումարման խորհրդարանում։ Առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնական որոշում առայժմ չկա, բայց կուսակցությունն ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ և հանդիպում ծրագրում Սամվել Բաբայանի հետ՝ քաղաքական իրավիճակը լիցքաթափելու և պաշտպանության նախկին նախարարի կողմնակիցների ստորագրահավաքի ընթացակարգի հարուցած հասարակական լարվածությունը համահարթելու նպատակով։
«Ողջ բռնաճնշիչ ապարատը զբաղված է նրանով, որ գործ է սարքում Սահմանադրական դատարանի նախագահի վրա»,- հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, հընթացս ենթադրություն արտահայտելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թերթի միջոցով Թովմասյանին առաջարկել է գործարքի գնալ, այն է՝ եթե Թովմասյանը հրաժարվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից, ապա նրա համար էլ նոր Հայաստանում տեղ կճարվի։
Իշխանությունն այն աստիճան անփույթ է և այնքան քիչ է հոգ տանում սեփական հեղինակության մասին, որ նույնիսկ չի նկատում ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունների բուռն հեղեղը ՍԴ նախագահի և դատավորների դեմ քննչական մարմինների և Ազգային անվտանգության ծառայության կողմից վարկաբեկիչ փաստերի հավաքման ջանքերի վերաբերյալ։
Երկակի չափանիշներ Այն մարդկանց ճնշող մեծամասնությունը, որոնք 2016թ. հուլիսի 17-ին հարձակվեցին ՊՊԾ գնդի վրա, ինչի արդյունքում սպանվեցին երեք ոստիկաններ, այսօր ազատության մեջ են, իսկ իջևանցիները ձերբակալված են այն բանի համար, որ ընդհարվել են ոստիկանների հետ։ Նրանց, ովքեր 2008թ. մարտի 1-ին հրկիզող խառնուրդով շշեր էին նետում ոստիկանների վրա և ծեծում նրանց, ներկայիս իշխանությունն անվանում է խաղաղ ցուցարարներ, իսկ իջևանցիներին ձերբակալել են այն բանի համար, որ նրանք վիրավորել են 12 ոստիկանների։ Իր հրապարակային ելույթներից մեկում այս երկակի չափանիշները մատնանշեց ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Այս գարնանը Երևանի կենտրոնում, քայլելով շինհրապարակով, վարչապետ Փաշինյանը կռանում ու հեռուստախցիկների առջև ցուցադրաբար քնթուկներ էր հավաքում գետնից։
Նրանք, ովքեր վերապրել են ՀՀՇ-ի առաջին արշավանքը Հայաստանի վրա, հավանաբար կհիշեն, թե ինչ պատասխանեց Վանո Սիրադեղյանն այն հարցին, թե ինչպես կանայք կերակրեն իրենց երեխաներին համընդհանուր գործազրկության պայմաններում։ Նա խորհուրդ տվեց նրանց զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ երբ նրան հարցրեցին սեռական հատկանիշով քաղաքական կազմակերպություն կազմավորելու նպատակահարմարության մասին (խոսքը «Շամիրամ» կուսակցության մասին էր, որին ժողովուրդն անվանում էր ոչ այլ կերպ, քան ՆԳ նախարարի կանանց գումարտակ), ապա անմոռանալի Վանիկ Սմբատիչը պատասխանեց. «Լավ է բ…երը նստեն պառլամենտում, քան նրանց տղերքը»։
Օրերս ԶԼՄ-ներ տեղեկատվություն ներհոսեց այն մասին, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի մշակմամբ զբաղվում է Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատը։