Սեփ․Տեղ․

հոդվածներ 1588

Բոլոր հոդվածները

  • 2023-07-19 11:11
    текущие события

    «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐ»՝ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ. ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

    Վայք խոշորացված համայնքում գյուղական 15 բնակավայր կա: Դրանցից ոչ մեկն ապահովագրված չէ արջերի անակնկալ հայտնվելուց: Ֆերմերային տնտեսությունները ծուռթաթ բրդոտներից պաշտպանելու ավանդական մեթոդն արդեն հնացել է. պտղատու այգիների, ընտանի կենդանիների և մեղվափեթակների մոտ տեղադրված խրտվիլակները զրոյական ազդեցություն ունեն: Արջերն անտեսում են դրանց համեստ տեղակայումն ու գործի անցնում: Դրանում շատերի նման համոզվել է նաև խնձորուտցի Նատալյա Պողոսյանը, ով ամուսնու հետ ավելի քան 2 տասնամյակ մեղվաբուծությամբ է զբաղվում:

  • 2023-07-19 10:06
    сообщение для печати

    «ՌԻԴ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. «ՄԵՆՔ ՔԱՋ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԱՄԵՆ ԲԱՆ ԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Մեր ընկերության անունը ՌԻԴ է։ Շատ ջրեր են հոսել այն օրից ,երբ մենք ցանկացանք, վերջապես, սկսել ներդրումները մեր, իսկ Հայրենիքում։ Ասում եմ շատ ջրեր նկատի ունենալով իրադարձությունները։ Դժբախտաբար մեր ժամանակներում նրանք իրար հաջորդում են այնպես, կարծես թե կատաղել են միայն այն բանից, որ ժամանակն ոչ մի կերպ չի վերջանում,չնայած նրան,որ երևույթների մեջ մի գրամ բարություն էլ չի մնացել։ Եվ չարությունը ամեն ջանք թափում է, որ վերջ տա մեր գոյությանը։  

  • 2023-07-14 19:03
    текущие события

    ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր 70-ԱՄՅԱԿԸ

    Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։

  • 2023-07-14 16:06
    текущие события

    ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2023 Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԸՍՏ EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ

    Արդշինբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2023 թ. Գերազանցության մրցանակին՝ որպես «Լավագույն բանկը Հայաստանում»: Այս ճանաչումը վերահաստատում է Արդշինբանկի բացառիկ արդյունքները, նորարարական մոտեցումը և բանկային ոլորտում դիրքը՝ որպես Հայաստանի առաջատար բանկ և ֆինանսաբանկային ծառայությունների խոշորագույն մատակարար: Euromoney-ի ամենամյա մրցանակները տրվում են բանկային ոլորտում բարձր արդյունավետության և նորարարության համար՝ պարգևատրելով այն բանկերին, որոնք ցուցաբերում են զգալի աճ, հաճախորդամետություն և ունեն ռազմավարական տեսլական: