Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ԴՈՒ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՌՈՒՇԻ ՊԵՍ ՏՂԵՐՔԻ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼ, ԴՈՒ ԿԱՐԱՍ ՄԻԱՅՆ ՆՐԱՆՑ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԵՍ
Եթե երկրում պատերազմի ժամանակ որևէ իշխանություն կար, դա հենց Առուշի պես տղեքն էին. Սյունիքի բոլոր համայնքները և Գորիսն առավելապես հայտնվեցին ահռելի ծանրաբեռնվածության տակ` դառնալով հիմնական հանգույց տրանսպորտի, մատակարարման, փախստականների տեղավորման և բազմաթիվ այլ առումներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քառյակ մեդիայի» համահիմնադիրներից Արման Սաղաթելյանը: