ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻՐԵԼԻ ԿՊՉՈՒԿՆԵՐԸ «VIBER»-ՈՒՄ՝ ԱՐԴԵՆ ԱՆԻՄԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Աղջկա և տղայի կերպարներով, հայկական գրառումով ստիկերների (կպչուկների) հաջողությամբ ոգեշնչված՝ Վիվա-ՄՏՍ-ն այս անգամ ներկայացնում է «Viber» կպչուկների նոր փաթեթ՝ արդեն անիմացված տարբերակով: Ի դեպ, նախորդ՝ ստատիկ տարբերակները ներբեռնվել են համապատասխանաբար 588 000 և 213 000 անգամ: Սիրելի կերպարներով անիմացված ստիկերները հասանելի են «Viber» մեսինջեր օգտագործողներին՝ աշխարհի ցանկացած կետից: Ակնկալվում է, որ կպչուկների նոր փաթեթը նույնչափ սիրելի կդառնա և տարածում կունենա: