ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԹՎԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ. ԲԱՆԿԸ «BUGBOUNTY 2025» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑ
Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։