Սեփ․Տեղ․

հոդվածներ 1852

Բոլոր հոդվածները

  • 2020-09-24 09:07
    фон

    ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ SWIFT ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԻՆ ՕՆԼԱՅՆ/ՄՈԲԱՅԼ ԲԱՆԿԻՆԳԻ ՄԻՋՈՑՈՎ

    Ամերիաբանկն ընդլայնեց իր թվային ծառայությունների շրջանակը ևս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տվեց իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

  • 2020-09-23 13:48
    фон

    ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԸ

    Բնակարանաշինության ծրագրից օգտվող ընտանիքների թիվը փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Ուշադրության կենտրոնում են հանրապետության բոլոր մարզերը, սակայն հատկապես հուլիսյան դեպքերից հետո, առաջնահերթություն է տրվել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: Ծրագրին նոր թափ հաղորդելու որոշումը քննարկվել է նաև տեսազանգով՝ աշխատանքները համակարգելու համար Տավուշի մարզ մեկնած գործընկերների հետ:

  • 2020-09-18 16:08
    сообщение для печати

    ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ

    Այսօր Արդշինբանկում կայացավ Բանկի Նախաորակավորման ծրագրի մասնակիցների ավարտական հավաստագրերի շնորհման հանդիսավոր արարողությունը: Այս ծրագրի բոլոր մասնակիցները բարեհաջող կերպով անցել են իրենց ուսուցումը մասնաճյուղերում, ուսուցման ավարտին գնահատվել են դրական և արդյունքում բոլոր 15 մասնակիցներին ներկայացվել է Արդշինբանկում աշխատանքի առաջարկ։

  • 2020-09-18 14:59
    с места событий

    ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ

    Սկիզբը՝ https://golosarmenii.am/am/article/94775/hh-yerkrvord-nakhagah-rrvobyert-qvocharyani-handipvome-pvordzagyetnyeri-hyetԱլեքսանդր Մարկարով․ Բոսնիա-Հերցեգովինան հետաքրքիր պետություն է։ Խորհրդարանը բաղկացած է խորվաթներից, սերբերից եւ բոսնյակներից, նախագահությունը նույնպես բաժանված է երեք մասի, նախագահ հերթով են ընտրում։ Նշեցիք, որ Ալիեւ-ավագը, ըստ էության, չուներ այնպիսի հեղինակություն, որը թույլ կտար բանակցել այլ տարբերակ, որտեղ Ղարաբաղը դառնար կամ անկախ, կամ Հայաստանի մաս։ Նրանից հետո դժվար Ադրբեջանում կլինի որեւէ մեկը, որ կունենա այդ նույն հեղինակությունը, ինչը տանում է նրան, որ կարգավորումը այն տարբերակով, որը մենք տեսնում ենք՝ անկախությունը դե-ֆակտո եւ դե-յուրե ճանաչելը դառնում է բարդ։ Հնարավո՞ր է միջազգային այնպիսի իրավիճակի ստեղծում, որտեղ նոր Դեյթոն է ի հայտ գալու մեր փոխհարաբերությունների մեջ, եւ ինչպիսի՞ն է պոտենցիալ այնպիսի իրավիճակը, որտեղ նոր «Դեյթոնի» պայմանները թելադրվելու են Հայաստանին ու Ադրբեջանին։