Սեփ․Տեղ․

հոդվածներ 1852

Բոլոր հոդվածները

  • 2020-09-18 14:53
    с места событий

    ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ռոբերտ Քոչարյան – Բարեւ ձեզ։ Դուք եւ՛ լուսաբանում, եւ՛ ուսումնասիրում եք այն հարցերը, որոնք այսօր ծառացած են երկրի առջեւ։ Երեւի ամենազգայուն հարցերը դա երկրի անվտանգությունն է, Ղարաբաղի հարցի կարգավորումը։ Ճակատագրի բերումով ես երկար-երկար տարիներ ուղղակի առնչվել եմ այդ հարցերին։ Ղարաբաղի հարցում 1992 թվականից մինչեւ 2008 թվականը այն անձն էի, ով որոշիչ դեր էր խաղում՝ այդ ամբողջ բանակցային գործընթացում։ Բայց համոզված եմ, որ դուք շատ ավելի լավ եք տիրապետում թվերին, փաստաթղթերին, քանի որ ուսումնասիրում եւ վերադառնում եք դրան, իսկ ես երեւի ավելի լավ եմ հիշում այն մոտիվացիան եւ, ընդհանրապես, ինչու ենք այս կամ այն հարցում դրսեւորել այս կամ այն մոտեցումը։ Սա չի մոռացվում, եւ, կարծում եմ, տվյալ դեպքում ձեր փաստագրական գիտելիքները մենք այսօր կարող ենք միացնել իմ ոչ թե փաստագրական, այլ բովանդակային գիտելիքներին, շարժառիթներին, որոնք տարբեր ժամանակահատվածներում տարբեր են եղել, եւ այդ սիմբիոզը, կարծում եմ, կարող է բերել հետաքրքիր եզրահանգումների եւ հետաքրքիր լինել մեր ժողովրդի համար։

  • 2020-09-18 12:05
    сообщение для печати

    ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է MICROSOFT-Ի ՀԵՏ՝ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ AZURE STACK ԱՄՊԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ

    Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը նախագործարկում է Azure Stack ամպային պլատֆորմը: Սա այս ամպային պլատֆորմի առաջին ներդրումն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում: Վիվա-ՄՏՍ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որ համագործակցելով Microsoft-ի հետ, իր բիզնես-հաճախորդներին առաջարկում է Azure Stack ամպային ծառայություններ տվյալների մշակման իր սեփական կենտրոններից: