Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆ Է, ԱՐՑԱԽԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է, ԻՍԿ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ՝ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
Իշխանության տարբեր ներկայացուցիչների` Արցախի հետ կապված տարբեր ապազգային, հակահայ, դավաճանական հայտարարությունները միայն գալիս են ամրապնդելու այն մոտեցումը, որ իշխող ուժը Արցախի խնդրով զիջումների է գնացել, հանձնել ոչ միայն Ադրբեջանին սիրաշահելու և զիջում մատուցելու համար, այլ որ նաև այդ հարցում գաղափարապես համախոհ է ադրբեջանցիների հետ: