Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կոչ է արել վերջ տալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։
«Տաշիր» ընկերությունների խումբը կոչ է անում իրավապահ մարմիններին գործել խստորեն Սահմանադրության և քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում ՝ բացառելով ճնշման կամ հրապարակային ցուցադրականության ցանկացած տարր: Այս մասին հայտնում է ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը։
Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության վերջերս կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեի որոշ դրույթներ, որտեղ օգտագործվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացություններ, չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը։ Իրանը պաշտոնական գրությամբ իր վերապահումներն է հայտնել Տնտեսական համագործակցության կազմակերպությանը այս հայտարարության վերաբերյալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին նա հայտնեց լրագրողներին ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի` 2025 թվականի մասով փոփոխությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը։
Գործարար Սամվել Կարապետյանին աջակցող հավաքի գործով միաժամանակյա խուզարկություններ են անցկացվել շուրջ 20 հասցեներում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «գործով» հերթական «դատական նիստը»։
Սփյուռքն ապշած և վրդովված է այն ամենից, ինչ տեղի է ունենում Հայաստանում եկեղեցու շուրջ։ Այս մասին Էջմիածնում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը զարմացած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտություններին Ռուս ուղղափառ եկեղեցու արձագանքի բացակայությունից:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա այդ մասին հայտնեց լրագրողներին ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննվելուց հետո։