Լրատվական գործակալություններ

հոդվածներ 59081

Բոլոր հոդվածները

  • 2023-10-26 18:21
    перечень фактов

    Նախարար․ Ֆրանսիան ԼՂ-ի պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին տվյալներ ունի

    Ֆրանսիան ֆինանսավորել է պատմամշակութային պահպանության հարցերով զբաղվող ALIPH ասոցիացիային, որպեսզի տվյալներ հավաքագրի Լեռնային Ղարաբաղում մնացած պատմամշակութային ժառանգության ներկայիս վիճակի մասին։ Մատենադարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեց Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը։

  • 2023-10-26 17:44
    вступительная сцена

    ՆԳՆ․ Արցախցիների նկատմամբ կայացրած տուգանքները կբեկանվեն

    «Մենք որոշում ենք կայացրել, որ ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացված բոլոր վարչական պատասխանատվության որոշումները, այսինքը տուգանքները, օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանով»,-կառավարության դիմաց տված ճեպազրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ մեկնաբանելով պարեկային ծառայության կողմից արցախից բռնագաղթածներին տուգանելու բազմաթիվ փաստերը։

  • 2023-10-26 16:30
    текущие события

    Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հեռակա քրեական վարույթ է հարուցվել

    Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

  • 2023-10-26 16:26
    прямой текст

    Հայաստանը վերջնական դիրքորոշում չունի. Օվերչուկը խոսել է «Հյուսիս-հարավ» նախագծի մասին

    Զանգեզուրի հատվածը, որպես «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մաս, այժմ չի դիտարկվում` Հայաստանի կողմից վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։ «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ մեկնաբանելով Մեղրիով ճանապարհ կառուցելու միջոցով «Հյուսիս-հարավ» ՄՏՄ նախագծին Հայաստանի մասնակցության հարցը: