Նարեկ Մալյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը կմնա կալանքի տակ առնվազն մինչև նոյեմբերի 20-ը։ Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը մերժել է Նարեկ Մալյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։