Ֆրանսիայում սպառնալիքների պատճառով տարհանվել է երեք օդանավակայան
Չորեքշաբթի Ֆրանսիայում տարհանվել են Լիոն, Թուլուզ և Լիլ քաղաքների երեք օդանավակայանները՝ անվտանգության նախազգուշացումներից հետո, հայտնում է AP-ն։
Չորեքշաբթի Ֆրանսիայում տարհանվել են Լիոն, Թուլուզ և Լիլ քաղաքների երեք օդանավակայանները՝ անվտանգության նախազգուշացումներից հետո, հայտնում է AP-ն։
Հայաստանում վեկտորի փոփոխության հարց չկա, որովհետև վեկտորն ուղղված է դեպի Հայաստան, Հայաստանի անկախության և ինքնիշխանության ապահովում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօերին Եվրախորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵՄ-ի հետ պատրաստ են հարաբերությունները սերտացնել այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի, իսկ ՌԴ-ում էլ այդ ելույթը համարել էին սադրիչ՝ նշելով, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով:
Գազայի հատվածում ավելի քան 1,3 հազար երեխա է մահացել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պահից ի վեր: Այս մասին հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին` ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում: Նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Հայաստանի վարչապետը կոնկրետ երկիր չի նշել, ասել է միայն, որ որոշ դաշնակիցներից հիասթափված ենք։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները Եվրախորհրդարանում դաշնակիցների հասցեին:
Հորդանան գետի Արևմտյան ափին համընդհանուր գործադուլ է հայտարարվել՝ ի նշան բողոքի Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակման դեմ հիվանդանոցի պայթյունից հետո, որի հետևանքով հարյուրավոր պաղեստինցիներ են զոհվել:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել իր համերաշխությունը արտահայտելու հայ ժողովրդին՝ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման պայմաններում։ Նրանք փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են օգտակար լինել:
Բաքվում այսօր շարունակվում է դատական ֆարսը արցախցի առևանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գազայում հիվանդանոցին հասցված հարվածն անվանել է ողբերգություն և հումանիտար աղետ, և ասել է, որ ակնկալում է, որ այն ազդանշան կհանդիսանա հակամարտությունն ավարտելու անհրաժեշտության մասին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ Պետդուման ընդունել է օրենք միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացման հետկանչի մասին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի գործով դատավոր Մասիս Մելքոնյանը չի կարող անաչառ լինել իր քաղաքական հայացքներից ելնելով։ Այս մասին Քոչարյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննելու դատական նիստից առաջ հայտարարեց նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։