Արցախցիների առաջին խումբը հասել է Կոռնիձոր
Արցախից առաջին խումբը ժամանել են հայկական Կոռնիձոր գյուղ, հայտնում է RT-ի ռազմական թղթակից Իլյա Վասյունինը:
Արցախից առաջին խումբը ժամանել են հայկական Կոռնիձոր գյուղ, հայտնում է RT-ի ռազմական թղթակից Իլյա Վասյունինը:
Եկեք միամիտ չլինենք։ Ֆրանսիացի ժողովուրդն ու ողջ աշխարհը պետք է իմանան, որ Ադրբեջանը ձեռք բերածով կանգ չի առնի։ Այս մասին Le Point-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը՝ խոսելով Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին:
Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը yerkir.am-ի հարցին ի պատասխան հայտարարել է, թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:
Քաղաքացիներից ստացված ահազանգերից անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախցի այն ընտանիքները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով անօթևան են մնացել և հանրապետությունից դուրս գալու ցանկություն ունեն, կտեղափոխվեն ՀՀ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Երևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ ի պաշտպանություն Արցախի։ Երիտասարդներն առավոտից սկսել են իրազեկման երթը՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ բողոքի ակցիային:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման կապակցությամբ և կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը և նրանց այլ կողմնակիցները, որոնք երեք օր է, ինչ հացադուլ էին հայտարարել Գարեգին Նժդեհի արձանի մոտ, այսօր, հոգևոր հայրերի հորդորով, դադարեցրին այն։
Լոնդոնի Իլինգ թաղամասում (Արևմտյան Լոնդոն), որտեղ մեծ հայկական համայնք է ապրում, տեղի է ունեցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացում։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է երկրորդ SOS ահազանգը արցախահայության համար, որոնք ներկայումս գտնվում են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի լծի տակ և ենթարկվում ցեղասպանության կրիտիկական վտանգի: Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ սեպտեմբերի 20-ին և 21-ին Ադրբեջանի կողմից մի շարք ավիահարվածներից, անօդաչու թռչող սարքերի հարձակումներից և քաղաքացիական անձանց կողմից բնակեցված շրջանների զանգվածային հրետակոծությունից հետո Արցախի սարսափած բնակիչները ադրբեջանցի զինվորականների պատանդն են դարձել՝ չունենալով ելքեր, որոնք թույլ կտային նրանց լքել տարածքը։