9 վիրավոր Ստեփանակերտ է տեղափոխվել Կարմիր խաչի մեքենաներով
Կարմիր խաչի մեքենաները ուղևորվել են շրջափակված Մարտունի, քաղաքի բնակիչներից մեկը «Ազատությանը» տեղեկացրել է՝ տեղափոխել են 9 վիրավորների, որոնց այս օրերին չէի կարողանում Ստեփանակերտ հասցնել։
Կարմիր խաչի մեքենաները ուղևորվել են շրջափակված Մարտունի, քաղաքի բնակիչներից մեկը «Ազատությանը» տեղեկացրել է՝ տեղափոխել են 9 վիրավորների, որոնց այս օրերին չէի կարողանում Ստեփանակերտ հասցնել։
Սգո օրեր, անվերջանալի տառապանքներ բոլորի կողմից դավաճանված ու լքված հայ քաջարի մարտիկների՝ ստիպված հանձնումից առաջ։ Այս մասին իր X միկրոբլոգում գրել է Իլ-դե-Ֆրանս շրջանային խորհրդի անդամ Պատրիկ Քարամը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն օրինագիծ է ներկայացրել ԼՂ հայերին աջակցությունն ամրապնդելու ու ռազմական ագրեսիայի մեջ ներգրավված Ադրբեջանի ղեկավար անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Տեղեկությունը X սոցցանցում հայտնել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ հայտարարում են, թե երկրի Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է մարդասիրական նպատակներով սննդամթերքի բեռ ուղարկել Արցախ: Ըստ նույն տեղեկության՝ 20 տոննայանոց 2 բեռնատար է ուղարկվել Արցախ՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով, և 2 մեքենայով էլ՝ հաց։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում` հայտնելով այդ մասին։
Երևանի Հանրապետության հրապարակում` Տիգրան Մեծի պողոտայում, կրկին լարված իրավիճակ է. սևբերետավորների և բողոքի ակցիա իրականացնողների միջև հրմշտոց է սկսվել։
123 թուրք մտավորական հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականության մասին ու կոչ անելով միջազգային հանրությանը դիտորդի դերում լինելու փոխարեն գործի անցնել ու կանխել մարդկային նոր ողբերգությունը։
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը միացել է ուսանողների դասադուլին՝ չնայած ռեկտոր Էդվարդ Սանդոյանի՝ համալսարանից հեռացնելու սպառնալիքներին։