ՌԴ ԱԳՆ․ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը ՀՀ-ի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետևանք է
Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն էր։ Այս մասին ոչ շաբաթական ճեպազրույց ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում ռուսական կողմը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից գերեվարված հայերին ազատ արձակելու համար, որոնք այնտեղ են ժամանել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։