Ի՞նչ վիճակում են Գյումրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածները
Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են ծանր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։