ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը, հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը, հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների դեմ իրականացվող ակցիաներն այնտեղ Ռուսաստանի ներկայությունը վարկաբեկելու հերթական փորձն են, վերջին իրադարձություններն էլ հաշվի առնելով` նաև Հայաստանում եվրոպացի դիտորդների շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական ֆոնի չեզոքացում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղություն՝ հատկապես 2022թ.-ից սկսած: Այսմասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
Աղդամով անցնող ճանապարհը չպետք է դիտարկել Լաչինի միջանցքը չբացելու պատճառ։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս հայտարարությունն արեց Եվրամիության ներկայացուցիչ Սիլվիո Գոնցատոն։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի խնդրանով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կոչ արեց միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջումը կանխելու համար: Նա սովն անվանեց ցեղասպանության անտեսանելի զենք` նշելով, որ այդ սպառնալիքն այսօր կախված է Լեռնային Ղարաբաղի վրա։
Հուլիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների ընթացքում մեր կողմից առաջարկվել են լարվածության թուլացման իրատեսական փոխզիջումային հանգուցալուծումներ, որոնք կողմերը մշակում են։ Այս մասին օգոստոսի 16-ին Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես հորդորում, որ Լաչինի միջանցքի հետ կապված վեճերը պետք է լուծվեն երկխոսության, քննարկումների և խորհրդակցության միջոցով։ Այսօր Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ–ի ԱԽ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Ֆրանսիան կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, ապրանքների և պարագաների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով, և շարունակաբար ապահովվի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը բնակչությանը։ Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերսթը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Ստիան Յենսենը սխալ է անվանել իր նախորդ հայտարարություններն այն մասին, որ Ուկրաինան կարող է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին ՝ իր որոշ տարածքներից հրաժարվելու դիմաց, հաղորդում է BBC-ն: