ԵԽ գլխավոր քարտուղարը կրկին Լաչինի միջանցքը բացելու կոչ է արել
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը և Երևանին ու Բաքվին «իրական երկխոսության» կոչ է արել ՝ միջանցքով անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարությունը։