Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի 4-րդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման երկու երկրների հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնության ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը` այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։