Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հանդիպել են սահմանազատման հանձնաժողովի անդամները
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին հուլիսի 12-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի չորրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: